ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.03.2020 11:44
Մարտակերտի շրջանի բնակիչը ծեծի է ենթարկվել
Մարտի 21-ին ժամը 04:20-ին Գետավանի տեղամասային հիվանդանոցից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 04:00-ին ձախ աչքի շրջանի պատռվածք արյունահոսող վերքով, կոնքահոդի առաջնային սալջարդով և ձախ նախաբազկի կոտրվածք հարցականով իրենց մոտ է ընդունվել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1992թ. ծնված Ա. Պ.-ն:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում Ա.Պ.-ն նույն շրջանի բնակչուհի, 1986թ. ծնված Ն. Ս.-ի հետ գտնվելով վերջինիս տան ննջասենյակում, ներս են մտել վերջինիս ամուսնու եղբայրներ` նույն շրջանի բնակիչներ, 1986թ. ծնված Ս. Ս.-ն և 1988թ. ծնված Ս. Ս.-ն, որտեղ վերջինս ծեծի է ենթարկել Ա. Պ.-ին՝ պատճառելով նշված մարմնական վասվածքները:
Ա.Պ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: