ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.02.2020 11:44
Մարտակերտի շրջանի բնակիչը էլեկտրահարվել է
Փետրվարի 28-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 14:00-ին էլեկտրատրավմա ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Հ. Ա.-ն :
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 13:30-ի սահմաններում Հ. Ա.-ն Մարտակերտ քաղաքի Էներգետիկների փողոցում, ենթակայանում ստուգման աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: