ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.08.2020 11:11
Մարմնական վնասվածքներ՝վիճաբանության արդյունքում
Օգոստոսի 3-ին ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում Բերձոր քաղաքի 5-րդ թաղամասի 31 շենքում ծագած տարաձայնության պատճառով վիճաբանություն է առաջացել նույն շենքի վրա շինարարական աշխատանքներ կատարողներ՝ մայրաքաղաքի բնակիչ, 1980թ.ծնված Ա. Տ.-ի և ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1978թ.ծնված Կ. Մ.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշված անձինք բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: