ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.01.2015 17:59
Մարմնական վնասվածքներ են ստացել վիճաբանության ժամանակ
Հունվարի 8-ին Մարտակերտ քաղաքի Աշոտ Գրաշու փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1957թ. ծնված Կ. Բ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ 2014թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Սախարովի փողոցում տեղակայված խաղահրապարակում նշված փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակչուհի, 1977թ. ծնված Գ. Ս-ն ծեծի է ենթարկել իր թոռանը` 2008թ. ծնված Կ. Բ-ին և կնոջը` 1962թ. ծնված Հ. Բ-ին:
Կ. Բ-ին և Հ. Բ-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
****
Հունվարի 7-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղում նույն գյուղի բնակիչներ` 1980թ. ծնված Մ. Հ-ի և 1979թ. ծնված Ն. Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց:
Մ. Հ-ին և Ն. Ա-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
****
Հունվարի 8-ին Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի բնակիչ, 1990թ. ծնված Դ. Ս-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ հունվարի 4-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, գյուղում վիճաբանության ժամանակ իրեն ծեծի են ենթարկել Հադրութ քաղաքի Մկրտչյան փողոցի N տան բնակիչ, 1970թ. ծնված Բ. Բ-ն և Թաղասեռ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Ա. Ա-ն:
Դ. Ս-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: