ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.07.2019 14:20
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ՝ՔԱՐԻՑ ԸՆԿՆԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Ս.թ. հուլիսի 16-ին ժամը 07:30-ին Ասկերանի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 04:40-ին ողնաշարի պարանոցային հատվածի փակ վնասվածքով շտապ օգնության մեքենայով «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել Ասկերանի շրջանի բնակիչ, 1973թ.ծնված Դ. Հ-ն:
ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողը պարզել է, որ Դ. Հ-ն նշված մարմնական վնասվածքը ստացել է հուլիսի 15-ին ժամը 18:00-ի սահմաններում Հիլիս գյուղի վարչական տարածքի «Ճոճանակ» կոչվող տեղամասում, նախնական տեղեկություններով քարից ընկնելու հետևանքով:
Դ. Հ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: