ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.07.2019 12:48
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ՝ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողը պարզել է, որ ս.թ. հուլիսի 23-ին ժամը 09:30-ի սահմաններում Մարտակերտի շրջանի «Ալաշան» կոչվող տեղամասում գտնվող Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1986թ.ծնված Ն. Պ-ի տնակի դիմաց վիճաբանություն է առաջացել վերջինիս և նույն շրջանի բնակչուհի, 1986թ.ծնված Մ. Օ-ի միջև, որի ընթացքում Մ. Օ-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Ն. Պ-ին:
Նշված անձանց տրվել է դատաբժշկի ուղեգրեր:
Վիճաբանության արդյունքում Ն.Պ-ն ստացել է մարմնական վնասվածք։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: