ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.09.2018 10:31
Մարմնական վնասվածք
Սեպտեմբերի 24-ին ժամը 22:30-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 21:50-ին մարմնական վնասվածքով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1997թ ծնված Ն.Խ-ն:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների կողմից կատարված ստուգումներից պարզվել է, որ Ն. Խ-ն վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 21:30-ի սահմաններում մայրաքաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի մոտ, մայրաքաղաքի բնակիչներ՝ 2002թ. ծնված Ա.Բ-ի և 2001թ. ծնված Տ.Կ-ի հետ ունեցած վեճակռվի ժամանակ:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը: