ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.05.2019 10:36
Մարմնական վնասվածք
Ս.թ.մայիսի 13-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 00:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Կամո և Մանուկյան փողոցների խաչմերուկում տեղակայված բիլիարդի ակումբում վիճաբանություն է առաջացել մի կողմից Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1993թ.ծնված Գ. Ա-ի և 2002թ.ծնված Դ. Ծ-ի, իսկ մյուս կողմից Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1988թ.ծնված Ե. Մ-ի, 2002թ.ծնված Ա. Մ-ի և Հադրութի շրջանի բնակիչ, 2001թ.ծնված Հ. Ա-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: