ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.11.2018 14:18
Մարմնական վնասվածք
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 31-ին ժամը 23:00-ի սահմաններում Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի վարչական տարածքում գտնվող «Էլեկտրոցանցի խաչմերուկ» կոչվող տեղանքում վիճաբանություն է առաջացել Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ 1980թ.ծնված Ս. Մ-ի և 1971թ.ծնված Գ. Մ-ի միջև, որի ընթացքում
Գ.Մ-ն գլխով հարվածել է Ս. Մ-ի դեմքին։
Այնուհետև նոյեմբերի 1-ին ժամը 01:00-ի սահմաններում նրանք ներկայացել են Գետավան գյուղ և այնտեղ շարունակել վեճը, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Ստացված մարմնական վնասվածքներով Ս.Մ-ն դիմել է բուժհաստատություն։
Ստուգմամբ զբաղվում էԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: