ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.04.2019 11:55
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ
Ս.թ. ապրիլի 21-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 02:40-ի սահմաններում Ստեփանակերտում տեղակայված «Սոֆիա» առևտրի կենտրոնի դիմաց վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1984թ.ծնված Ս. Ա-ի և 1982թ.ծնված Ս. Հ-ի միջև, որի ընթացքում Ս.Հ-ն մեկ անգամ ապտակել է Ս.Ա-ին ` պատճառելով մարմնական վնասվածք:
Ս.Ա-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: