ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.05.2019 10:49
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. մայիսի 26-ին ժամը 22:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչներ՝1977թ.ծնված Ս. Զ-ն և 1975թ.ծնված Հ. Ս-ն Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում ծեծի են ենթարկել նույն շրջանի բնակիչ, 1969թ.ծնված Ե. Ա-ին:
Ծեծի արդյունքում Ե.Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է շրջբուժմիավորում։
Ս. Զ-ն և Հ. Ս-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը :