ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2019 13:34
Մարմնական վնասվածք
Ս.թ.հունվարի 7-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները՝ ԱԱԾ ծառայողների հետ համատեղ պարզել են, որ նույն օրը ժամը 15:10-ի սահմաններում Ծովատեղ գյուղում վիճաբանություն է առաջացել մի կողմից Շուշի քաղաքի բնակիչ, 1978թ.ծնված Գ. Մ- ի, իսկ մյուս կողմից Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղի բնակիչ, 1978թ.ծնված Ա. Դ-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Գ. Մ-ն իր մոտ գտնվող ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է Ա. Դ-ի ազդրին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Գ. Մ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: