ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.03.2019 11:14
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ
Ս.թ.մարտի 13-ին ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. մարտի 12-ին ժամը 15:00-ի սահմաններում, Հադրութ քաղաքի Ա. Մկրտչյան փողոցում վիճաբանություն է առաջացել մի կողմից` Հադրութ քաղաքի բնակիչ, 1965թ.ծնված Վ. Բ-ի, նրա որդու՝ 1994թ.ծնված Ա. Բ-ի և մյուս կողմից՝ Ասկերանի շրջանի բնակիչ, 1989թ.ծնված Մ. Ս-ի միջև, որի ընթացքում կողմերը ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, այնուհետև վիճաբանությունը շարունակվել է Այգեստան գյուղում, որտեղ նշված անձիք կրկին անգամ ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշված անձինք բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին և նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: