ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.04.2018 11:47
Մարմնական վնասվածք և գույքը դիտավորությամբ վնասելը
Ապրիլի 18-ին ժամը 18:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում վիճաբանություն է առաջացել նույն գյուղի բնակիչներ՝ 1976թ. ծնված Ն.Ք-ի, իսկ մյուս կողմից՝ 1976թ. ծնված Ս.Շ-ի և 2001թ. ծնված Տ.Բ-ի միջև, ինչի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ Ս.Շ-ի մայրը՝ 1979թ. ծնված Գ.Օ-ն քարով հարվածել և ջարդել Ն.Ք-ի եղբոր, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ՝ 1982թ. ծնված Խ.Ք-ին պատկանող «ՎԱԶ-21214» ավտոմեքենայի դիմապակին: