ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.09.2020 14:32
Մարմնական վնասվածք է ստացել շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ
Սեպտեմբերի 20-ին Շուշիի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 17:40-ին ողնաշարի կոտրվածք (հարցականով) և սալջարդով իրենց մոտ է ընդունվել Շուշի քաղաքի բնակիչ, 1959թ.ծնված Բ. Թ.-ն :
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում Բ. Թ.-ն նշված վնասվածքները ստացել է Շուշի քաղաքի Մանդինյան փողոցում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: