ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.07.2020 15:06
Մարմնական վնասվածք է ստացել մեջքին հրելու պատճառով
Հուլիսի 27-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 18:55-ին քունքային շրջանի պատռված վերքով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 2015թ.ծնված Ռ. Կ.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ հուլիսի 27-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Ա. Մանուկյան փողոցի թիվ 15 շենքի բակում տեղակայված խաղահրապարակում՝ ոմն Պ.-ն (տվյալները պարզվում է) հրել է Ռ. Կ.-ի մեջքին, ինչի հետևանքով վերջինս ընկել է գետնին և ստացել նշված վնասվածքը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի քաղաքային վարչությունը: