ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.02.2017 17:15
Մարմնական վնասվածք է պատճառել և գույքը վնասել
Փետրվարի 3-ին Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան փողոցի թիվ 3 շենքի N բնակարանի բնակիչ, 1961թ. ծնված Մ. Մ-ն դիմել է այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01:45-ի սահմաններում, Մելիքավան 29/2 հասցեում տեղակայված վագոն-տնակում, Վ.Սարոյան փողոցի թիվ 10 շենքի N բնակարանի բնակիչ, 1975թ. ծնված Ա. Ս-ն ծեծի է ենթարկել իրեն և ջարդել վագոն-տնակի գույքը:
Ա. Ս-ն բերման է ենթարկվել ոստիկանության քաղաքային վարչություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: