ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.10.2018 12:09
Մարմնական վնասվածք, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը և վնասելը
Ս.թ.հոկտեմբերի 24-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին «Արցախէներգո» ՓԲԸ Քաշաթաղի մասնաճյուղից ստացվել է գրություն, որ հոկտեմբերի 23-ին Քաշաթաղի շրջանի բնակիչ,1978թ.ծնված Ռ.Դ-ի հաշվիչի ստուգման ժամանակ վերջինս սպառնացել է մասնաճյուղի աշխատակիցներ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1969թ.ծնված Ս Գ-ին, Քաշաթաղի շրջանի բնակիչներ՝ 1968թ.ծնված Ռ. Ղ-ին և 1957թ.ծնված Վ. Ղ-ին, որից հետո մետաղյա ձողով հարվածել է Վ. Ղ-ին, վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք: Ռ.Դ-ն վերցրել է կացինը և կոտրել հաշվիչի արկղը ու հաշվիչը և կրկին սպառնացել նրանց։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: