ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.05.2017 15:50
Մարդուն առևանգելը
Մայիսի 6-ին Ասկերանի շրջանի Հիլիս գյուղի բնակիչ 1967թ. ծնված Դ. Ղ-ն ոստիկանության Ասկերանի շրջբաժին է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 01:00-ի սահմաներում Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում գտնվող իր հորաքրոջ` Հ. Գ-ի տնից անհայտ անձը առևանգել է 27-ամյա դստերը՝ Մ.Ղ-ին: ԼՂՀ ոստիկանության ՔՀՎ, Ասկերանի և Մարտակերտի շրջբաժինների ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մ.Ղ-ին «ՎԱԶ 2107» ավտոմեքենայով առևանգել է Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղի բնակիչ՝ 1982թ, ծնված Ա. Դ-ն: