ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.07.2018 10:47
Մանկահասակը թունավորվել է դեղորայքից
Հուլիսի 23-ին ժամը 22:10-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 20:00-ին դեղորայքային թունավորումով իրենց մոտ է ընդունվել մանկահասակ 17.02.2017թ. ծնված Մ. Գ-ն:
Պարզվել է, որ Մ. Գ-ն նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում տանը, դուրս մնալով ծնողների ուշադրությունից, խմել է «Ֆենիստիլ Նյու» դեղամիջոց և թունավորվել: