ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.04.2018 12:15
Մայրաքաղաքում արձանագրվել է վրայերթի 2 դեպք
Ապրիլի 14-ին ժամը 21:25-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1972թ. ծնված Լ.Մ-ն, վարելով «ՎԱԶ 21 093» ավտոմեքենան Իսակովի փողոցի թիվ 1ա շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի՝ 1959թ. ծնված Ռ.Ա-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
* * *
Ապրիլի 16-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1987թ. ծնված Մ.Ս-ն վարելով «ԲՄՎ» ավտոմեքենան Ազատամարտիկներ փողոցի թիվ 52 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի՝ 1943թ. ծնված Մ.Ա-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: