ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.08.2018 12:04
Մայրաքաղաքում արձանագրվել է վրաերթի երկու դեպք
Օգոստոսի 3-ին ժամը 10:15-ի սահմաններում Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի բնակիչ՝ 1995թ. ծնված Կ. Բ-ն, վարելով «ՎԱԶ-21070» ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցի թիվ 31 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Մարտունու շրջանի Ջիվանի գյուղի բնակչուհի՝ 2000թ. ծնված Ա.Դ-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
* * *
Օգոստոսի 3-ին ժամը 15:35-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի՝ 1986թ. ծնված Ն.Խ-ն դիմել է այն մասին, որ նույն օրը ժամը 15:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան փողոցում իր դստեր՝ 2006թ. ծնված Լ.Դ-ին անհայտ անձը չպարզված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել և թողնելով դեպքի վայրը հեռացել:
Կատարված ստուգումներից պարզվել է, որ Լ.Դ-ին վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1986թ. ծնված Հ.Ա-ն, իրեն պատկանող «Մերսեդես Բենց» ավտոմեքենայով: