ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.04.2020 11:33
ՃՏՊ՝Քաշաթաղի շրջանում
Ապրիլի 3-ին ժամը 18:30-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1983թ. ծնված Վ. Կ.-ն վարելով իրեն պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Քաշաթաղի շրջանի Մելքատուն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս ստացված մարմնական վնասվածքով տեղափոխվել է Բերձորի բուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: