ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.09.2019 12:36
ՃՏՊ՝Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհահատվածում
Սեպտեմբերի 24-ին ժամը 17:10-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1986թ.ծնված Ս. Հ.-ի վարած «Վոլկսվագեն-Գոլֆ» մակնիշի և 1988թ.ծնված Ս. Բ.-ի վարած «Նիսսան-Պատրոլ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ս. Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանակերտի «Շտապօգնության Կայան» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: