ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.11.2019 14:29
ՃՏՊ՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Նոյեմբերի 4-ին ժամը 18:00-ի սահմաններում Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1986թ.ծնված Ս. Ա.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: