ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.12.2019 12:34
ՃՏՊ՝մայրաքաղաքում
Դեկտեմբերի 1-ին ժամը 21:45-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Տ. Մեծի 28 հասցեում տեղակայված սրճարանի դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1999թ.ծնված Ռ. Հ.-ի վարած «ՎԱԶ-2172» մակնիշի և 1984թ.ծնված Ա. Հ.-ի վարած «Օպել աստրա» ավտոմեքենաները, որից հետո «ՎԱԶ-2172» ավտոմեքենան բախվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1946թ.ծնված Ռ. Օ.-ի կայանված «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Օպել աստրա» ավտոմեքենայի ուղևոր Կ. Հ.-ն ստացած մարմնական վնասվածքով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: