ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.01.2021 12:59
ՃՏՊ՝մայրաքաղաքում
Հունվարի 9-ին ժամը 15:15-ի սահմաններում, Ստեփանակերտ–Բերձոր ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրին իրար են բախվել Հադրութի շրջանի բնակիչ,1990թ.ծնված Ա. Պ.-ի վարած «Մերսեդես Բենց» և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1998թ.ծնված Գ. Ա.-ի վարած «Միցուբիշի Աուտլանդեր» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր՝ մայրաքաղաքի բնակչուհի, 2000թ.ծնված Մ. Ա.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական Բժշկական Կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: