ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2021 12:25
ՃՏՊ՝Գետավան-Դրմբոն ճանապարհահատվածում
Դեկտեմբերի 31-ին ժամը 16:40-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1981թ.ծնված Հ. Պ.-ն Գետավան-Դրմբոն ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին վարելով «Ջիպ Գրանդ Չերոկի» ավտոմեքենան մերկասառույցի պատճառով կորցրել է ղեկակառավարումը և գլորվել ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևոր՝Մարտակերտի շրջանի բնակիչ, 1967թ.ծնված Մ. Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գետավանի տեղամասային հիվանդանոց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: