ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.09.2019 11:35
ՃՏՊ՝ Քոլատակ-Վանք ավտոճանապարհին
Սեպտեմբերի 29-ին ժամը 18:30-ի սահմաններում, Քոլատակ-Վանք ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին իրար են բախվել Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ 1963թ.ծնված Մ. Գ.-ի վարած «Մոսկվիչ Մ2140» մակնիշի ավտոմեքենան և 2002թ.ծնված Ա. Մ.-ի վարած «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մոսկվիչ Մ2140» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ, Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ 2015թ.ծնված Ա.Գ.-ն, 2011թ.ծնված Ի.Գ.-ն և Ա.Գ.-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արևիկ» մանկական հիվանդանոց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: