ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.03.2020 15:19
ՃՏՊ՝ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհին
Մարտի 22-ին ժամը 10:30-ի սահմաններում Շահումյանի շրջանի բնակիչ, 1999թ. ծնված Տ. Պ.-ն վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, նախնական տվյալներով արագությունը գերազանցելու պատճառով Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 80-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ժայռաբեկորին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գետավանի տեղամասային հիվանդանոց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: