ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.08.2020 15:41
ՃՏՊ՝ Վանք-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Օգոստոսի 12-ին ժամը 07:40-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1984թ.ծնված Ս. Հ.-ն վարելով «Միցուբիշի-մոնտերո-սպորտ» մակնիշի ավտոմեքենան` Վանք-Ստեփանակերտ ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհից դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևորներ,Ասկերանի շրջանի բնակիչներ՝ 2010թ.ծնված Մ.Հ.-ն և 2012թ.ծնված Մ. Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արևիկ մանկական բուժմիավորում» :
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել արագության գերազանցումը:
Ս. Հ.-ն չունի վարորդական իրավունքի վկայան:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: