ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.03.2020 11:56
ՃՏՊ՝ Ստեփանակերտում
Մարտի 29-ին ժամը 04:20-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ա. Մկրտչյան փողոցի թիվ 13 շենքի դիմացի ճանապարհահատվածում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Վ. Ա.-ն վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել մայթին առկա էլեկտրոսյանը, ինչի հետևանքով վերջինս գանգի դիմային հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ վերքով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել վարորդի կողմից ղեկին քնելը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: