ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.05.2020 13:08
ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհին
Մայիսի 1-ին ժամը 22:30-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ,1984թ. ծնված Մ. Ա.-ն առանց վարորդական վկայականի վարելով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի 38-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ինքը և ուղևոր Մարտակերտի շրջանի բնակիչ, 1986թ.ծնված Ա. Ա.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական Բժշկական Կենտրոն»:
Վթարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի անսթափությունը և արագության գերազանցումը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: