ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.07.2016 18:43
ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Նոր Մարաղա ավտոճանապարհին
Հունիսի 30-ին շրջբուժմիավորումից ոստիկանության Մարտակերտի շրջբաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի սալջարդ և կողերի կոտրվածք հարցականով ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Մոխրաթաղ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Ա. Զ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Նոր Մարաղա ճանապարհի 13-րդ կիլոմետրին համագյուղացի, 1991թ. ծնված Դ. Ի-ն, վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, բախվել է առջևից ընթացող՝ Ստեփանակերտ քաղաքի Մամիկոնյան փողոցի թիվ 10 շենքի N բնակարանի բնակիչ, 1960թ. ծնված Բ. Ա-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին և կողաշրջվել, ինչի հետևանքով Ա. Զ-ն ստացել է նշված վնասվածքները: