ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.10.2019 10:59
ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոճանապարհին
Հոկտեմբերի 19-ին ժամը 17:20-ի սահմաններում Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1996թ.ծնված Լ. Պ.-ի կողմից վարվող «Կամազ 5320» մակնիշի և Հադրութի շրջանի բնակիչ, 1998թ.ծնված Գ. Ա.-ի կողմից վարվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս և ուղևորներ՝ Հադրութի շրջանի բնակիչներ, 1975թ.ծնված Ա. Ա.-ն, 1949թ.ծնված Ա. Ա.-ն և 1954թ.ծնված Ա. Ա.-ն ստացած մարմնական վնասվածքներով դիմել են ԱՀ ԱՆ Ստեփանակերտի «Շտապօգնության կայան»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: