ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.11.2019 11:30
ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին
Նոյեմբերի 5-ին ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1990թ.ծնված Ա. Գ.-ն վարելով իրեն պատկանող «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 37-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 60 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1985թ.ծնված Ի.Մ.-ն և Մարտունու շրջանի բնակիչ,1996թ.ծնված Ա. Ա.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կետրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: