ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.04.2017 17:38
ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին
Ապրիլի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին իրար են բախվել Ասկերան քաղաքի Ն.Ստեփանյան փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակիչ, 1988թ. ծնված Կ. Ա-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և Շուշի քաղաքի Ղոնդաղսազյան փողոցի N տան բնակիչ, 1958թ. ծնված Է. Հ-ի վարած «Օպել Կադետ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդ Կ. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: