ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.10.2016 17:57
ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին
Հոկտեմբերի 25-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել այն մասին, որ աջ ուսահոդի սալջարդով բուժօգնության է դիմել Ասկերան քաղաքի Մուրացանի փողոցի N տան բնակիչ, 1991թ. ծնված Ն. Գ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:45-ի սահմաններում, 1985թ. ծնված Ն. Գ-ն (բն. է նույն հասցեում), վարելով «ՎԱԶ 21723-188» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջել այն, ինչի հետևանքով ուղևոր Ն. Գ-ն ստացել է նշված վնասվածքները: