ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.12.2015 14:28
ՃՏՊ՝ Ս. Դավթի և Ե. Չարենցի փողոցների խաչմերուկում
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Գ. Նժդեհի փողոցի N տան բնակիչ, 1988թ. ծնված Հ. Ա-ն, վարելով «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան, Ս. Դավթի և Ե. Չարենցի փողոցների խաչմերուկում բախվել է Պ. Սևակի փողոցի N տան բնակիչ, 1967թ. ծնված Ա. Բ-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: