ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.06.2020 11:50
ՃՏՊ՝ Ներքին Հոռաթաղ –Մարտակերտ ճանապարհահատվածին
Հունիսի 19-ին ժամը 19:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1996թ.ծնված Գ. Հ.-ն, վարելով «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան, Ներքին Հոռաթաղ -Մարտակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել բետոնե պատնեշին:
Վթարի հետևանքով Գ.Հ.-ն ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է Մարտակերտի շրջբուժմիավորում։
Վթարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:
Գ. Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: