ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.03.2016 16:47
ՃՏՊ՝ Միջնավան-Վան ավտոճանապարհին
Մարտի 5-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Վան գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Փ. Ս-ն, վարելով իրեն պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, Միջնավան-Վան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել փայտե էլեկտրասյանը և կողաշրջվել, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ՀՀ Կապան քաղաքի բժշկական կենտրոն: