ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.09.2020 15:47
ՃՏՊ՝ Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհին
Սեպտեմբերի 1-ին ժամը 18:45-ի սահմաններում Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին Մարտունու շրջանի բնակիչ, 1982թ.ծնված Ա. Ա.-ն վարելով «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան ձախ շրջադարձ կատարելու ժամանակ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կողաշրջվելով գլորվել, ինչի հետևանքով՝ Ա. Ա.-ն և ուղևորներ՝ ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1997թ.ծնված Գ. Պ.-ն և Մարտունի քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Ն. Պ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու զինվորական հոսպիտալ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: