ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.02.2016 16:22
ՃՏՊ՝ Մարտունի-Ակնա ավտոճանապարհին
Փետրվարի 10-ին Մարտունու զինհոսպիտալից ոստիկանության շրջբաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ տարբեր մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Մարտունի քաղաքի Ռ. Մարտիրոսյան փողոցի N տան բնակիչ, 1980թ. ծնված Է. Ս-ն:
Պարզվել է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Է. Ս-ն վնասվածքները ստացել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան շրջելու հետևանքով՝ Մարտունի-Ակնա ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին: