ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.03.2020 11:31
ՃՏՊ՝ Մարտակերտում
Մարտի 25-ին ժամը 14:45-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված Դ. Բ.-ն վարելով «Միցուբիշի Շարլոտ» մակնիշի ավտոմեքենան Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների-Սախարով փողոցների խաչմերուկում բախվել է Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 1983թ. ծնված Մ. Հ.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Միցուբիշի Շարլոտ» ավտոմեքենայի ուղևոր՝ Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 1999թ. ծնված Ա. Ավթանդիլյանը և «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի վարորդ` Մ. Հ.-ն և ուղևոր՝ ՀՀ Երևան քաղաքի բնակչուհի, 2010թ. ծնված Մ. Կ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում:
Վթարի նախնական պատճառ է հանդիսացել «Միցուբիշի Շարլոտ» ավտոմեքենայի վարորդի ճանապարհը չզիճելը գլխավոր ճանապարհով երթևեկող «Մերսեդես Բենց» ավտոմեքենային:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: