ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.10.2015 15:37
ՃՏՊ՝ Մարտակերտ-Նոր Կարմիրավան ավտոճանապարհին
Հոկտեմբերի 16-ին շրջհիվանդանոցից ոստիկանության Մարտակերտի շրջբաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխուղեղի ցնցումով և ձախ կողերի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել Նոր Սեյսուլան գյուղի բնակիչ, 1962թ. ծնված Ռ. Ս-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Ռ. Ս-ն, վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, Մարտակերտ-Նոր Կարմիրավան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջել այն, ինչի հետևանքով վերջինս ստացել է նշված վնասվածքները: