ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.09.2016 17:15
ՃՏՊ՝ Մարտակերտ-Ճանկաթաղ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին
Օգոստոսի 31-ին շրջբուժմիավորումից ոստիկանության Մարտակերտի շրջբաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ ողնաշարի սալջարդ, կողերի կոտրվածքով և տրավմատիկ շոկ ախտորոշումով իրենց մոտ է տեղափոխվել Քոլատակ գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Ա. Ա-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ Ժամը 17:45-ի սահմաններում, Վանք գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Կ. Բ-ն, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան, Մարտակերտ-Ճանկաթաղ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և հարվածել հողաթմբին, ինչի հետևանքով ուղևոր` Ա. Ա-ն ստացել է նշված մարմնական վնասվածքները: