ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.10.2019 11:12
ՃՏՊ՝ Կարմիր շուկա-Հադրութ ավտոճանապարհին
Հոկտեմբերի 22-ին Մարտունու ՇԲՄ ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 03:00-ին վերհոնքային, ճակատի կտրած պատռված վերք ձախից, քթոսկրի փակ կոտրվածք առանց տեղաշարժի, ճաճանչդաստակային հոդի սալջարդ և մարմնի տարբեր մասերի քերծված վերքեր ախտորոշումով իրենց մոտ է դիմել Մարտունու շրջանի բնակիչ, 1982թ. ծնված Ս. Գ.-ն։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 00:15-ի սահմաններում Մարտունու շրջանի բնակիչ, 1979թ. ծնված Ա. Ա.-ն վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, Կարմիր շուկա-Հադրութ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջել այն, ինչի հետևանքով ուղևոր՝ Ս. Գ.-ն ստացել է նշված մարմնական վնասվածքները:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: