ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.08.2016 16:17
ՃՏՊ՝ Խրամորթ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին
Օգոստոսի 8-ին` ժամը 08:30-ի սահմաններում, Ասկերան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 76 շենքի N բնակարանի բնակիչ, 1995թ. ծնված Ռ. Թ-ն, վարելով իրեն պատկանող «Շեվրոլետ Նիվա 21230» մակնիշի ավտոմեքենան, Խրամորթ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կողաշրջել այն և ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: