ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.07.2015 14:53
ՃՏՊ՝ Խնապատ-Խրամորթ ավտոճանապարհին
Հուլիսի 20-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Կ. Հ-ն, վարելով «ԶԻԼ ՄՄԶ-4505» ավտոմեքենան, Խնապատ-Խրամորթ ճանապարհի 1-ին կիլոմետրին գլորվել է ձորը, ինչի հետևանքով ուղևորներ` նույն գյուղի բնակիչներ, 1999թ. ծնված Ն. Ղ-ն և 1999թ. ծնված Ա. Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: