ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.06.2020 12:37
ՃՏՊ՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածին
Հունիսի 22-ին ժամը 13:05-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 85-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2002թ.ծնված Պ. Պ.-ն, վարելով «NISSAN TIIDA» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջել այն, ինչի հետևանքով վերջինս և ուղևորներ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 2002թ.ծնված Մ. Պ.-ն և 2002թ.ծնված Ս. Ս.-ն ստածած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել արագության գերազանցումը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: